Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել հնարավորը»


Հայաստանը պատրաստ է հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ընդունելով Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին:

Սերժ Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի նախագահի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Վաշաձեն վստահեցրել է, որ այդ պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:

Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդգծվել է հատկապես մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ուղղությամբ գործակցությունը: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG