Մատչելիության հղումներ

Հայկական Սփյուռքի միասնության հարցերով գիտաժողով` Հարավային Կալիֆորնիայի համալսարանում


Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նախաձեռնում է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագիրը կրող գիտաժողով` հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակման նպատակով: Մեկօրյա գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Ինչպես հայտնում են ՀԿՀ-ի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտից, գիտաժողովի բանախոսներն են` Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, փաստաբան Մարկ Գիրագոսը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, գրող եւ լրագրող Մարկ Արաքսը, պրոֆեսորներ Հրայր Դեքմեջյանը, Ստեփան Հ. Աստուրյանը, Լեւոն Մարաշլյանը, Էնդրյու Դեմիրճյանը, դոկտոր Կայծ Մինասյանը, Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը (ավագ խորհրդական, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Վիեննա):

Գիտաժողովի մասնակիցները կդիտարկեն աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու հնարավորությունը, որը կկարողանա ներկայացնել համայն աշխարհի հայությանը` բացառությամբ Հայաստանի եւ Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG