Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ Վաշաձեն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, մտքեր են փոխանակվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս:

Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG