Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թբիլիսի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ժամանել է Վրաստան: Այսօր նախատեսված են նրա հանդիպումները երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ:

Պաշտոնապես հաղորդվում է, որ օրակարգում են Վրաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն համոզմունք է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ աջակցություն կհայտնի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու` պաշտոնական Թբիլիսիի ջանքերին եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG