Մատչելիության հղումներ

Ալիեւը ժամանեց Միացյալ Նահանգներ


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ժամանել է Միացյալ Նահանգներ:

Ադրբեջանի պետական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նույն օրը Ալիեւը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հետ, որին մասնակցել է նաեւ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Քննարկվել են էներգետիկ բնագավառում երկու երկրների համագործակցության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Ուրբաթ օրը Նյու Յորքում նախատեսված է Ադրբեջանի նախագահի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG