Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը երկնաքեր կկառուցի Վրաստանում


Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկնաքեր կառուցել Վրաստանում:

Ինչպես հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ ամերիկացի մեծահարուստը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Նյու Յորքում:

Ըստ նույն աղբյուրի` երկնաքերը կկառուցվի կա'մ Թբիլիսիում, կա'մ Բաթումիում:

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG