Մատչելիության հղումներ

Իրանում պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել


Իրանի հյուսիս-արեւմուտքում` Արեւմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան երկու տասնյակ վիրավորներ:

Իրանի պետական Press TV անգլալեզու հեռուստակայանը հաղորդել է, որ հարձակումը տեղի է ունեցել իրան - իրաքյան պատերազմի սկսվելու 30-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Տեղական պաշտոնյաների վկայությամբ` բոլոր վիրավորները կանայք եւ երեխաներ են:

Ռմբահարման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել:

«Մեհր» լրատվական գործակալության վկայությամբ` Արեւմտյան Ադրբեջանի նահանգապետը կատարվածի համար մեղադրել է «հակահեղափոխական խմբավորումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG