Մատչելիության հղումներ

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է չեչեն անջատողակաների առաջնորդին


Լեհական ոստիկանությունը այսօր ձերբակալել է չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զաքաեւին, ով ժամանել է Լեհաստան` մասնակցելու Վարշավայի մոտակայքում չեչեն վտարանդիների կողմից անցկացվող կոնգրեսին:

2003 թվականից Մեծ Բրիտանիայում բնակվող Զաքաեւը Ռուսաստանում հետախուզման մեջ է` ռուսական զինված ուժերի եւ չեչեն անջատողականների միջեւ 1990-ականների պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Մեծ Բրիտանիան քաղաքական ապաստան է տրամադրել Զաքիեւին:

Լեհաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Զաքաեւին ձերբակալել է Ռուսաստանի սանկցիայի հիման վրա:

Լեհական կողմը նախօրոք զգուշացրել էր չեչեն անջատողականների առաջնորդին, որ երկիր գալու դեպքում նա կարող է ձերբակալվել:

Ռուսաստանի իշխանությունները պահանջում են Զաքաեւի էքստրադիցիան` պնդելով, որ նա «միջազգային ահաբեկիչ» է եւ պետք է դատարանի առջեւ կանգնի Ռուսաստանում:

Այդուհանդերձ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ էքստրադիցիայի հարցը որոշելու է դատարանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG