Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ռուսաստանցի գործընկերոջը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը: Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»:

Հարավային Օսիայի մայրաքաղաքի կենտրոնական շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 18 մարդ, հիվանդանոցներում են մնում 110 վիրավորներ, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Զոհվածներից 4-ը հայեր են, այդ թվում 1-ը` Հայաստանի քաղաքացի:





Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG