Մատչելիության հղումներ

Ալիեւը ցավակցական ուղերձ է հղել Մեդվեդեւին


Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հարավային Օսիայի մայրաքաղաքի կենտրոնական շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 18 մարդ, հիվանդանոցներում են մնում 110 վիրավորներ, որոնցից 4-ի վիճակը ծայրաստիճան ծանր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG