Մատչելիության հղումներ

Հայաստանում կենսաթոշակները նոյեմբերի 1-ից կբարձրանան


Հայաստանում կենսաթոշակները նոյեմբերի 1-ից կբարձրանան` կապված գազի թանկացման հետ:

Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է վերաբաշխում կատարել 2010 թվականի պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367 միլիոն 582.8 հազար դրամ (շուրջ 1 միլիոն դոլար), երկրում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով` 751 միլիոն 271.5 հազար դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316 միլիոն 225.1 հազար դրամ, նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89 միլիոն 21.9 հազար դրամ, կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 2 միլիարդ 640 միլիոն 27.3 հազար դրամ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է մայիսից գազի սակագնի բարձրացման հետեւանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG