Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն կայցելի Երեւան


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի եվրասիական հարցերով օգնական Թինա Քեյդենաուն շաբաթավեջին կայցելի Երեւան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այսօր Բաքվում է, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` հանդիպումների ժամանակ քննարկվել են ադրբեջանա - ամերիկյան հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Երեւան այցից հետո Քեյդենաուն շաբաթավերջին ժամանելու է Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG