Արցախի անկախության հռչակմանն 19-րդ տարեդարձի կապակցությամբ` «Մաքսլիբերթի»-ի տաղավարում հյուրընկալվել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Էդգար Հովհանիսյանը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդկան կազմակերպության անդամ Դանիել Իոնեսյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբայան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը:
1991-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը հանրաքվեի միջոցով վավերացրեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության որոշումը` ճանաչելով Արցախի անկախությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում արտահերթ կքննարկվի հոկտեմբերի 5-ին: