Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթս. «Պատերազմը Իրաքում ավարտված է»


Ամերիկացի զինվորականների պատերազմը Իրաքում ավարտված է: Այդ մասին հայտարարել է այսօր անակնկալ այցով Իրաք ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` Քեմփ Ռամադիում հանդիպելով ամերիկացի զինծառայողների հետ:

Պենտագոնի ղեկավարը եւ այս շաբաթ ավելի վաղ Իրաք ժամանած ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցելու են Իրաքում ամերիկյան ուժերի նոր առաքելության մեկնարկին նվիրված միջոցառմանը: «Նոր լուսաբաց գործողություն» անվանումն ստացած այդ առաքելության շրջանակներում Իրաքում մնացած ամերիկացի մոտ 50 հազար զինծառայողները խորհրդատվական եւ այլ աջակցություն կցուցաբերեն իրաքյան ուժերին` չմասնակցելով մարտական գործողություններին:

Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է մարտական գործողությունները Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG