Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ka-32 ուղղաթիռներ է գնելու Ռուսաստանից


«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ադրբեջանական APA գրծակալությանը, հաղորդում է, որ Ադրբեջանը մտադիր է առաջիկայում Ռուսաստանից գնել Ka-32 տեսակի չորս մարտական ուղղաթիռ։

Նշելով, որ այս պահին հայտնի չէ, թե պետական որ կառույցն է պատվիրել ուղղաթիռները` գործակալությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այս տարվա մայիսին արդեն գնել է Ka-32 տեսակի երկու ուղղաթիռ։

Այդ ուղղաթիռները նախատեսված են ե'ւ բեռներ փոխադրելու, ե'ւ մարտական գործողություններ վարելու համար։ Ka-32-ների արագությունը ժամում մինչեւ 205 կիլոմետր է, մեքենան կարող է փոխադրել մինչեւ չորս տոննա բեռ եւ չորս ժամ անընդմեջ թռչել առանց վերալիցքավորման։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG