Մատչելիության հղումներ

Իրաքում մնացել են 50 հազարից պակաս ամերիկացի զինծառայողներ


Իրաքում մնացել են 50 հազարից պակաս ամերիկացի զինծառայողներ: Այդ մասին այսօր հայտարարել է ամերիկյան ուժերի հրամանատարությունը:

Միաժամանակ, հայտարարությունում նշված չէ Իրաքում մնացող ամերիկացի զինծառայողների ստույգ թիվը:

2009 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման խոստացել էր, որ Միացյալ Նահանգները Իրաքում մարտական գործողությունները կավարտի մինչեւ այս տարվա օգոստոսի վերջը, ինչից հետո այդ երկրում կմնա 50 հազարից պակաս ամերիկացի զինծառայող:

Անցած շաբաթ Իրաքից դուրս բերվեց ամերիկյան վերջին մարտական բրիգադը:

Ամերիկացի բոլոր զինծառայողները Իրաքից կհեռանան մինչեւ 2011 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG