Մատչելիության հղումներ

Հայաստանցին Աթենքում փորձել է բանկ կողոպտել` պատանդներ վերցնելով


Մի հայաստանցի երեկ Աթենքի Պիրեաս նավահանգստում փորձել է բանկ կողոպտել` պատանդառելով մի քանի անձանց եւ սպառնալով նռնակներով պայթեցնել նրանց:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա երկու հանցակիցների հետ ներխուժել է Հունաստանի Ազգային բանկ եւ օդ կրակել` նախապես պատանդառելով 15 մարդու:

Կողոպտիչներից երկուսին ոստիկանությունը ձերբակալել է, ազատ են արձակվել բոլոր պատանդները` բացի երեքից, որոնց հայաստանցին շարունակել է պահել իր մոտ:

Ժամեր տեւած բանակցությունների արդյունքում հայաստանցին, որի ինքնությունը չի հրապարակվում, հանձնվել է` ազատ արձակելով երեք պատանդներին եւ հանձնելով հափշտակված գումարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG