Մատչելիության հղումներ

Միջադեպ Իսրայելում Թուրքիայի դեսպանատանը


Երեկ միջադեպ է տեղի ունեցել Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատանը, լսվել են կրակոցներ:

Հաղորդվում է, որ դանակով, խաղալիք ատրճանակով եւ բենզինի տարայով զինված անձը պատանդ է վերցրել Թուրքիայի դեսպանության երկու աշխատակիցների եւ քաղաքական ապաստան պահանջել Թուրքիայում: Ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել նրան:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ ձերբակալված պաղեստինցի Նադիմ Ինջազը 2006 թվականին ազատազրկման էր դատապարտվել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման համար. նա այն ժամանակ նույնպես քաղաքական ապաստան էր պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG