Մատչելիության հղումներ

Հայաստանը նորից կմասնակցի կիբեռսպորտի համաշխարհային խաղերին


Օգոստոսի 20-22-ը Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը, որը Կիբեռսպորտի համակարգչային եւ վիդեո խաղերի համաշխարհային փառատոնի (WorldCyberGames) Հայաստանյան նախընտրական փուլն է:

Այս տարի առաջնության պաշտոնական մարզաձեւեր են ընտրվել FIFA 10 եւ TrackMania Nations Forever խաղերը: Երրորդ՝ ոչ պաշտոնական մարզաձեւ է ընտրվել Call of Duty: Modern WarFare2-ը:

Պաշտոնական մարզաձեւերում հաղթողները հնարավորություն կստանան սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Լոս-Անջելեսում մասնակցելու WorldCyberGames-ի գլխավոր եզրափակչին:

Կիբեռսպորտի հայաստանյան մրցումները կանցնեն «Կոնգրես» հյուրանոցում: Այս տարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 600.000 դրամ, այն կբաշխվի բոլոր 3 մարզաձեւերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջեւ:
XS
SM
MD
LG