Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր` Իրաքի բանակի նորակոչիկների հավաքակայանում պայթյունի հետեւանքով


Բաղդադում զինվորական նորակոչիկների հավաքակայանում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունից 39 մարդ է զոհվել, 57-ը վիրավորվել են։ Այս տվյալները հաղորդում է բանակի մամուլի խոսնակը:

Ըստ այլ պաշտոնյաների` 50-ից ավելի զոհեր ու 100-ից ավելի վիրավորներ կան։

Վերջին շաբաթների ընթացքում սա Իրաքում կատարված ամենաարյունոտ հարձակում է։

Օգոստոսի վերջին Իրաքում Միացյալ Նահանգների զորքերը պետք է ավարտեն իրենց մարտական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG