Երեկ հայ - ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վահրավար բնակավայրի պաշտպանական դիրքերը:
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան», - ասված է հաղորդագրությունում: