Մատչելիության հղումներ

Կոլումբիայում վթարի ենթարկված օդանավի 130 ուղեւորներից մահացել է մեկը


Կոլումբիայում վթարային վայրէջք կատարած Boeing - 737 օդանավի 130 ուղեւորներից մահացել է մեկը` տարեց մի կին, 120-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից 5-ը` ծանր:

Բոգոտայից Սան Անդրես հանգստյան կղզի չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջքի պահին կայծակի հետեւանքով երեք մասի է բաժանվել:

Կոլումբիայի իշխանությունները ուղեւորների փրկվելը հրաշք են համարում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG