Մատչելիության հղումներ

Օգոստոսի 19-ին մեկնարկում է Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Մեդվեդեւը նախ կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Օգոստոսի 20-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նաեւ կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին Դմիտրի Մեդվեդեւը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG