«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով պայմանագրում կատարվելիք փոփոխություններին, որոնց շուրջ կողմերն արդեն եկել են փոխհամաձայնության՝ Սերգեյ Մինասյանը դրական համարեց այն հանգամանքը, որ ռուսաստանյան ռազմակայանը ավելի լայն հնարավորություններ է ստանում Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու հարցում։
Սերգեյ Մինասյանի կարծիքով, այս փոփոխությունը նաեւ նշանակում է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։
Իհարկե, ըստ քաղաքագետի, պայմանագրում կատարվելիք այս փոփոխություններն ունեն իրենց գինը, ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության վրա։
«Հայաստանի համար այդ գինը նրանում է, որ կոմպլեմենտարիզմի իրագործման այդ ռազմավարության մանեւրելու հնարավորությունը նվազում է», - նշեց Մինասյանը։
Օգոստոսի 19-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Ակնկալվում է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը կստորագրվի Ռուսաստանի նախագահի այս այցի ընթացքում:
Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի` սկսած 1995 թվականից: Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Քաղաքագետը չի կիսում այն մտահոգությունները, որ ռուսական ռազմակայանը, Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու լայն հնարավորություններ ստանալով, կարող է նաեւ միջամտել Հայաստանի ներքին գործերին։
Սերգեյ Մինասյանի համոզմամբ, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի արդյունավետ մեթոդներ ունի՝ սկսած տնտեսական լծակներից, մինչեւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը աշխուժացնելու ռեսուրսը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրում կատարվող փոփոխությունները Հայաստանի համար լրացուցիչ անվտանգություն չեն ապահովում, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական իրավիճակը վերսկսվի։
«Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետեւաբար, տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում, եթե նման հայտարարություն արվի Բաքվի կողմից, Ռուսաստանը որեւէ միջամտություն չի անելու», - հայտարարեց Կարապետյանը՝ «հիմնազուրկ» եւ «մոլորեցնող» որակելով որոշ փորձագետների կարծիքը, թե այս փաստաթուղթը Հայաստանին պաշտպանելու է Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության վերսկսման դեպքում։
Վլադիմիր Կարապետյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելով՝ Հայաստանը վարձահատույց է լինում Ռուսաստանին տնտեսական ճգնաժամի պայմաններում 500 միլիոն դոլարի հակաճգնաժամային վարկ տրամադրելու համար։

Հայաստանը վարձահատո՞ւյց է լինում