Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը Երեւանում կմեկնարկի օգոստոսի 20-ին


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը Երեւանում կմեկնարկի օգոստոսի 20-ին:

Ըստ Հայաստանի նախագահի կայքէջի տեղեկատվության, երկօրյա գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ եւ մի շարք երկկողմ հանդիպումներ Երեւանում եւ Սեւանում: Կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:

Գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Անցած շաբաթ, հիշեցնենք, Կրեմլի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Երեւան «նախագահի այցելությունների գրաֆիկում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG