Մատչելիության հղումներ

Նախագահականի Տու-134-ը կհանվի աճուրդի


Հայաստանի նախագահի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող Տու-134 օդանավը կօտարվի դասական աճուրդով: Կառավարությունը այսօրվա նիստում համապատասխան թույլտվություն տվեց կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը։

Օդանավի գնահատված արժեքը, հետեւաբար եւ մեկնարկային գինը սահմանվել է 600 միլիոն 168 հազար դրամ (շուրջ 16 միլիոն դոլար)։

2007 թվականի վերջին Հայաստանը ներկայացուցչական նպատակներով շահագործելու համար 45 միլիոն դոլարով ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ` մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134-ի փոխարեն: Օդանավի հիմնական օգտագործողն է հանրապետության նախագահը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG