Մատչելիության հղումներ

Թուրքիայում հարձակման է ենթարկվել Քիրքուք - Ջեյհան նավթամուղը


Թուրքիայում հարձակման է ենթարկվել Իրաքից Միջերկրական ծով տանող Քիրքուք - Ջեյհան նավթամուղը:

Թուրքական անվտանգության մարմինների փոխանցմամբ` նավթամուղը հարձակման թիրախ է դարձել թուրք - իրաքյան սահմանից ոչ հեռու: Հարձակման հետեւանքով երկու մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել:

Տարածված հաղորդագրության մեջ թուրքական անվտանգության մարմինները հիշեցնում են, որ նախկինում Քրդստանի բանվորական կուսակցության` PKK-ի զինյալները իրականացրել են նման հարձակումներ:

Տվյալ նավթամուղով միջազգային շուկա է արտահանվում իրաքյան նավթի 25 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG