Մատչելիության հղումներ

Վրաստանը քննարկում է Georgian Oil and Gas Corporation-ի բաժնետոմսերի 25 տոկոսի վաճառքի հարցը


Վրաստանի կառավարությունը քննարկում է վրացական Georgian Oil and Gas Corporation ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը Լոնդոնի բորսայում վաճառքի հանելու հարցը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Հիշյալ ընկերությանն է պատկանում Հայաստանը սնող Հյուսիս - Հարավ գազատարի վրացական հատվածը, որի առնչությամբ օրերս թուրքական Hurriyet Daily News օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, թե այն գնելու է Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը։ Վրաստանը հերքում է այդ տեղեկությունը, չնայած երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է Լոնդոնի բորսայում վաճառել գազատարի բաժնետոմսերի չնչին մասը միայն՝ 5-15 տոկոսը, վերահսկիչ փաթեթը թողնելով Վրաստանի կառավարության ձեռքում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության` Վրաստանի կառավարությունում քննարկվում է Georgian Oil and Gas Corporation-ի բաժնետոմսերի մեկ քառորդի վաճառքի հարցը` պետական ունեցվածքի սեփականաշնորհման ծրագրի թերակատարման ֆոնին. նախատեսվածի համաձայն` այս տարի սեփականաշնորհումից Վրաստանի պետբյուջեն պետք է ստանա ավելի քան 92 միլիոն դոլար, մինչդեռ առաջին կես տարում կարողացել է ստանալ մոտ 19.5 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG