Մատչելիության հղումներ

Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ավելացել է


Ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի՝ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 31 տոկոսով։

Աֆղանստանում ՄԱԿ-ի բարձրաստիճան բանագնաց Ստեֆան Դե Միստուրան այսօր Քաբուլում ներկայացրել է զեկույցը, որտեղ բերված տվյալներով` 2010-ի առաջին վեց ամիսների ընթացքում երկրում զոհվել է 1 271, վիրավորվել՝ 1 997 քաղաքացի։

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի հանգեցրած միջադեպերի մեծ մասի՝ դեպքերի 76-ի տոկոսի պատասխանատուները գրոհայիններն են. անցած տարի այդ ցուցանիշը 53 տոկոս էր:

386 քաղաքացիներ զոհվել են ՆԱՏՕ-ի կամ կառավարական զորքերի գործողությունների արդյունքում. սա կազմում է դեպքերի 12 տոկոսը, իսկ անցած տարի այդ ցուցանիշը 30 տոկոս էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG