Մատչելիության հղումներ

Դավիթ Նալբանդյանը նվաճեց Վաշինգտոնի թենիսի մրցաշարի գավաթը


Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Վաշինգտոնում անցկացված թենիսի մրցաշարի եզրափակիչում հաղթեց կիպրոսցի թենիսիստ Մարկոս Բագդատիսին ( 6:2, 7:6 ) եւ նվաճեց մրցաշարի գավաթը։

Արդեն տասնմեկ մրցաշարերում հաղթանակի հասած 28-ամյա Նալբանդյանի համար սա առաջին հաղթանակն էր ԱՄՆ-ում։

Վերջին 9 ամիսների ընթացքում նա բուժվում էր վնասվածքներից ու մի շարք վիրահատությունների էր ենթարկվել։

«Եթե ես շարունակեմ այսպես լավ խաղալ, ես կարող եմ շատ հեռու գնալ», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG