Մատչելիության հղումներ

Աֆղանստանի ոստիկանությունը փնտրում է բժիշկների վրա հարձակվողներին


Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է շաբաթ օրը հարձակման ենթարկված ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդին։ Ոստիկանությունը կասկածում է, որ վարորդը համագործակցել է հարձակվողների հետ։

Շաբաթ օրը Բադախշան նահանգում կատարված հարձակումից ութ բժիշկ է սպանվել, այդ թվում՝ վեց ամերիկացի, մեկ բրիտանացի ու մեկ գերմանացի բժիշկներ։ Սպանվել էին նաեւ խմբին ուղեկցող աֆղանստանցի երկու թարգմանիչները։

Բժիշկների խումբը վերադառնում էր Աֆղանստանի հեռավոր շրջաններից, որտեղ նրանք երկու շաբաթվա ընթացքում բժշկական օգնություն էին ցուցաբերում տեղացիներին։

Թալիբները հայտարարել են, թե բժիշկների խմբի վրա հարձակվել են, քանի որ իրականում նրանք լրտեսում էին ԱՄՆ-ի օգտին ու քրիստոնեություն քարոզում, սակայն տեղական ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումը կատարվել է կողոպուտի նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG