Մատչելիության հղումներ

Լեհաստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները


Այսօր Վարշավայում կայացել է Լեհաստանի նորընտիր նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի երդմնակալության արարողությունը:

Կոմորովսկին, ով Լեհաստանի Սեյմի խոսնակն էր, երկրի նախագահ Լեխ Կաչինսկիի զոհվելուց հետո անցկացված արտահերթ ընտրություններում հաղթեց Կաչինսկիի եղբորը` Յարոսլավ Կաչինսկիին:

Լեխ Կաչինսկին, նրա կինը եւ եւս 94 մարդ ապրիլի 10-ին Կատին ուղեւորվելիս զոհվեցին ավիավթարից` Սմոլենսկի մոտակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG