Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի ավտոշարասյան մոտ պայթյուն է տեղի ունեցել


Իրանի պահպանողական Khaberonline.ir կայքէջը հաղորդում է, որ այսօր երկրի արեւմուտքում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ավտոշարասյան մոտ նռնակ է պայթեցվել:

Իրանական կայքէջը, որը, ինչպես ենթադրվում է, առնչություն ունի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Համեդան քաղաքի մոտ, երբ Ահմադինեջադը ուղեւորվում էր ելույթ ունենալու: Ըստ հաղորդագրության, Իրանի նախագահը չի վնասվել եւ հանդես է եկել նախատեսված ելույթով, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Al-Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ` նռնակը նետող անձը ձերբակալվել է:

Լիբանանի ռադիոյի եւ արաբական լրատվական ալիքների վկայությամբ` պայթյունի հետեւանքով կան վիրավորներ:

Այդուհանդերձ, Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահի գրասենյակը հերքել է հարձակման մասին լուրը` պնդելով, թե տեղի ունեցածը սոսկ հրավառություն էր` ողջունելու համար Ահմադինեջադի ժամանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG