Մատչելիության հղումներ

Թուրքիայում ռումբի պայթյունից 4 մարդ է սպանվել


Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանում ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից սպանվել է 4 մարդ, այդ թվում տեղական իրավապաշտպան կազմակերպության նախկին ղեկավարը։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Բաթմանի շրջանում գտնվող Turkish Petroleum ընկերության արտադրամասի մոտ։

«Անադոլուն» հայտնում է, որ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամները նախ հրկիզել են արտադրամասի շենքը, ապա տեղադրել են ռումբը, որը պայթել է այն պահին, երբ մարդիկ մոտեցել են արտադրամասին հրդեհը մարելու համար։
Turkish Petroleum ընկերության հրշեջներն ի վերջո մարել են հրդեհը։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ Անկարան, ԱՄՆ-ը եւ Եվրոպական Միությունը PKK-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG