Մատչելիության հղումներ

Յուրմալայի երգի մրցույթում հաղթեց Սոնա Շահգելդյանը


Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:

Սոնա Շահգելդյանի կատարումը բարձրագույն գնահատականի արժանացավ բոլոր դատավորների կողմից: Երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոն Շահգելդյանին զիջեց միայն 1 միավորով:

Հայաստանցի երգչուհին խոստացել է որպես մրցանակ ստացած 50 հազար եվրո դրամական պարգեւի մի մասը հատկացնել անօթեւան կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG