Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահի գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին կից Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նախագահ Էլլա Պամֆիլովան անսպասելիորեն հայտարարել է իր հրաժարականի մասին։

Պամֆիլովան ասել է, որ առայժմ չի ցանկանում խոսել հրաժարական ներկայացնելու դրդապատճառների մասին։

Հատկանշական է, որ այս հրաժարականի մասին հայտարարվում է Դմիտրի Մեդվեդեւի կողմից Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հավելյալ լիազորություններ տվող օրենքի ստորագրումից 1 օր անց։

Իրավապաշտպանները ահազանգում են, որ այդ օրենքը, որով ФСБ-ն իրավունք է ստանում պաշտոնական «նախազգուշացում» հղել այն անձանց, ում գործունեությունը վտանգավոր կհամարվի քրեական առումով, կարող է ազդարարել վերադարձ խորհրդային դարաշրջանին հատուկ գործելակերպին եւ հանգեցնել ազատ խոսքի եւ հավաքների իրավունքների նոր սահմանափակումների։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG