Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը ավարտում են քառօրյա զորավարժությունները


Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից իրականացվող համատեղ քառօրյա զորավարժությունները ավարտվեցին առանց պատահարների, չնայած մինչեւ դրանց մեկնարկը Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցված սպառնալիքներին եւ դժգոհություններին։

Ճապոնական ծովում 20 ռազմանավերի եւ 8,000 զինծառայողների մասնակցությամբ անցկացվող այս զորավարժությունը, վերլուծաբանների գնահատմամբ, ուժի ցուցադրություն էր, որը ուղղված էր Հյուսիսային Կորեային, այն բանից հետո, երբ մարտին ենթադրաբար հյուսիսկորեական սուզանավի հարվածից խորտակվեց հարավկորեական նավ՝ դառնալով անձնակազմի 46 նավաստիների մահվան պատճառ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG