Մատչելիության հղումներ

Եվրամիության նոր պատժամիջոցները տարածվում են նաեւ Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա


Հուլիսի 27-ից ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները, որոնք, գերմանական DPA գործակալության հաղորդմամբ, տարածվում են նաեւ իրանական Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա։

Չկարողանալով միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Թեհրանի հետ՝ երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ մտցրեց Իրանի նկատմամբ:

Նոր սահմանափակումները արգելում են եվրոպական ներդրումները Իրանի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում, սառեցնում իրանական բանկերի հաշիվները, սահմանափակում գումարների փոխանցումները, արգելում մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա։

Պաշտոնական Բրյուսելը պնդում է, թե այդ սահմանափակումների նպատակն է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել այդ երկրի իշխանություններին։

Պաշտոնական Թեհրանը, մինչդեռ, հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառումը չի սասանի միջուկային ծրագիրը շարունակելու՝ Իրանի ժողովրդի վճռականությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG