Չկարողանալով միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Թեհրանի հետ՝ երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ մտցրեց Իրանի նկատմամբ, որոնց հիմնական թիրախը դարձան իրանական բանկերը, օդային ու ծովային ուղիներով ապրանքներ փոխադրող ընկերությունները, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Եվրոպական ընտանիքի պատմության մեջ երբեւէ ընդունված ամենախիստ այդ սահմանափակումներով, մասնավորապես, Բրյուսելը սառեցրեց տասը բանկային խմբերի, 6 ավիաընկերությունների, ավելի քան 20 ձեռնարկությունների հաշիվները եվրոպական բանկերում՝ պնդելով, թե դրանք աջակցում ու նպաստում են Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը։
«Պատժված» բանկերի ցանկում են հայտնվել Մելլաթ բանկի բրիտանական եւ հայաստանյան մասնաճյուղերը, Ռեֆահ բանկը, Սադերատ Իրանը, ինչպես նաեւ «Մելլի» բանկի հետ առնչություն ունեցող ավելի քան 15 ընկերություններ։
Նոր սահմանափակումները արգելում են եվրոպական ներդրումները Իրանի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ արգելում մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա։
Պաշտոնական Բրյուսելը պնդում է, թե այդ սահմանափակումների նպատակն է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել այդ երկրի իշխանություններին։
Պաշտոնական Թեհրանը, մինչդեռ, պատժամիջոցների ընդունման առաջին իսկ օրվանից քննադատել է դրանք։
«Պատժամիջոցները չեն օգնի բանակցությունների վերսկսմանը, ոչ էլ կփոխեն Իրանի ժողովրդի ցանկությունը՝ խաղաղ միջուկային ծրագիրը զարգացնելու վերաբերյալ», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։