Մատչելիության հղումներ

Մարադոնան հեռանում է Արգենտինայի հավաքականից


Հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան լքում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը։

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Մարադոնայի պայմանագիրը չի երկարաձգվելու, թեեւ նախապես ֆեդերացիան նրան առաջարկել էր մնալ հավաքականի մարզիչի պաշտոնում մինչեւ 2014 թվականը։

Հանրահայտ ֆուտբոլիստը, ով Արգենտինայի հավաքականի մարզիչի պաշտոնում է արդեն 21ամիս, ֆեդերացիայի գնահատմամբ՝ անընդունելի պայմաններ է առաջադրել։ Մարադոնան, մասնավորապես, պահանջել է երկարաձգել իր բոլոր օգնականների պայմանագրերը, այդ թվում՝ Մարադոնայի մտերիմ ընկեր Ալեխանդրո Մանկուզոյինը, ում ֆեդերացիան մտադիր էր ազատել պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG