Մատչելիության հղումներ

Իսրայելը «Հիզբալլահ»-ին սպառնում է պատասխան հարվածներով


Իսրայելը հարվածներ կհասցնի Լիբանանի տարածքում գործող «Հիզբալլահ» խմբավորման ամրակետերի ուղղությամբ, եթե ահաբեկչական այդ կազմակերպումը համարձակվի հրթիռակոծել իսրայելական բնակավայրերը։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ով երկուշաբթի օրը հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Արձագանքելով Բարաքի խոսքերին, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոլին լրագրողների հետ հանդիպմանը ավելի ուշ հայտարարել է, թե Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, սակայն Վաշինգտոնը կնախընտրեր հրթիռների փոխարեն տեսնել խաղաղ բանակցությունների մեկնարկը։

Իսրայելի եւ Լիբանանի հարաբերություններում այս հերթական լարվածության պատճառը անցած շաբաթ տարածված լուրերն էին այն մասին, որ լիբանանցի ակտիվիստները պատրաստվում են հումանիտար օգնությամբ բեռնված նավերի շարասյունով ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը Իսրայելի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG