Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում է Աֆղանստան


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24–ին երկօրյա այցով մեկնեց Աֆղանստան։

Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կայցելի հայկական զորախմբին, որը տեղակայված է գերմանական ուժերի կազմում՝ ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային հրամանատարությունում։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ–ի ուժերի հրամանատար, ԱՄՆ Զինված ուժերի գեներալ Դեյվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի եւ այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG