Մատչելիության հղումներ

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդները հանդիպել են Վենեսուելայի Չավեսի հետ


Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի առաջնորդները ուրբաթ օրը Կարակասում հանդիպել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ։

Հանդիպման ժամանակ Չավեսը Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշին եւ Հարավային Օսիայի առաջնորդ Էդվարդ Կոկոյտիին խոստացել է աշխատանք տանել այլ լատինաամերիկյան երկրների ղեկավարների հետ, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն այդ երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Վրաստանից անկախություն հռչակած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են 4 երկրներ՝ Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG