Մատչելիության հղումներ

Ռադոսլավ Սիկորսկիին ընդունել է Սերժ Սարգսյանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորոսկիին:

Նախագահը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է Բրոնիսլավ Կոմորովսկիին փոխանցել իր շնորհավորանքները Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլեւս ետեւում են:

Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունները խորացնելու եւ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա:

Կողմերը հույս են հայտնել, որ նախօրեին Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողով եւս իր աշխատանքով կնպաստի առկա ներուժի լիարժեք օգտագործմանը, եւ այդ առումով կարեւորել են Վարշավա - Երեւան չվերթի գործարկումը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի անկողմնակալ դիրքորոշման համար:

Սիկորսկին ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին եւ սատարում է միայն խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG