Մատչելիության հղումներ

Լիբիական հիմնադրամին եւս թույլ չի տրվում օգնություն հասցնել Գազա


Լիբիական Քադաֆիի հիմնադրամը հայտարարել է, թե Գազայի հատված ուղարկվող մարդասիրական օգնությամբ նավը շրջապատել են իսրայելական ռազմանավերը:

Մոլդովական դրոշով նավը պետք է այսօր հասներ Գազայի ջրային տարածքները, սակայն Իսրայելը հայտարարել է, թե թույլ չի տա, որ խախտվի Գազայի ծովային շրջափակումը:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, մարդասիրական օգնությամբ բեռնված նավը ուղղվել է դեպի Եգիպտոսի նավահանգիստ:

Մայիսի 31-ին Իսրայելը արգելեց մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, եւ իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG