Մատչելիության հղումներ

Աֆղանստանցի զինվորը սպանել է երեք բրիտանացիների


Աֆղանստանի հարավում այսօր աֆղանստանցի մի զինվոր սպանել է բրիտանացի երեք զինծառայողների: Ինչպես հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակը, եւս չորս բրիտանացիներ վիրավորվել են:

Միջադեպի պատճառները դեռեւս պարզված չեն: Ըստ հաղորդագրությունների` աֆղանստանցին կրակ է բացել Հելմանդ նահանգում իր հետ պարեկություն իրականացնող բրիտանացիների վրա:

Աֆղանստանի պաշտոնյաները խոստացել են համակողմանի հետաքննություն իրականացնել, երկրի նախագահ Համիդ Քարզայը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ:

Անցած տարվա նոյեմբերին նույն նահանգում աֆղանստանցի ոստիկանը սպանել էր իրենց հետ վարժանքներ անցկացնող բրիտանացի հինգ զինծառայողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG