Մատչելիության հղումներ

Իսրայել. ոչ մի նավ Գազայի հատված չի ժամանի


Իսրայելի իշխանությունները զգուշացնում են, թե արգելափակելու են Լիբիայից մարդասիրական բեռներ տեղափոխող նավի մուտքը Գազայի հատված։ « Հստակորեն հայտարարում եմ՝ որեւէ նավ չի ժամանի Գազա»,–տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել է Իսրայելի արտգործնախարարը։

Մարդասիրական օգնություն ուղարկող կազմակերպությունները, մինչդեռ, հայտարարում են, թե նավը շարունակում է իր ճանապարհը, եւ ստիպված կլինի Եգիպտոս մեկնել, եթե Իսրայելը խոչընդոտներ ստեղծի։

«Մենք չենք ուզում սադրանքների գնալ Իսրայելի հետ, մեր նպատակն է ընդամենը 2000 տոննա սնունդ եւ բժշկական օգնություն հասցնել Գազա»,–հայտարարել է մարդասիրական օգնությունը կազմակերպող ընկերության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG