Մատչելիության հղումներ

Լրտեսների փոխանակման գործընթացը ավարտվեց


Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լրտեսների փոխանակման գործընթացը ավարտվել է:

Կեսօրին Վաշինգտոն է ժամանել Արեւմուտքի օգտին աշխատելու մեջ մեղադրվող Ռուսաստանի չորս քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռը։ Կան հաղորդումներ, որ համաներմամբ ազատ արձակված չորս անձանցից երկուսը օդանավը լքել են Մեծ Բրիտանիայում՝ Միացյալ Նահանգների ճանապարհին։

Մինչ այդ Մոսկվա էին ժամանել Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ մեղադրվող տասը լրտեսները։

Սա երկու գերտերությունների միջեւ լրտեսների փոխանակման ամենաակնառու դեպքն է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG