Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Իգոր Լեւիտինին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին:

Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսական գործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:

Շաբաթ օրը Իգոր Լեւիտինին ընդունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG