Մատչելիության հղումներ

Ղրիմում հանդիպելու են ԱՊՀ-ի երկրների ղեկավարները


Հուլիսի 10-ին Ղրիմում կանցկացվի ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների հանդիպում: ՈւՆԻԱՆ լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լյովոչկինը:

Նրա փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկելու են Ղրիմի ներդրումային, վերականգնողական եւ տրանսպորտային զարգացման հարցեր:

Լյովոչկինը հայտնել է նաեւ, որ գագաթնաժողովի մասնակիցների համար հուլիսի 11-ին անցկացվելու են հայրենական արտադրության նոր օդանավերի ցուցադրական թռիչքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG